ԱՄՆ Գաղտնի ծառայությունը մինչև նախընտրական արշավի ավարտն ուժեղացրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական անվտանգությունը՝ Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ կատարված մահափորձից հետո։ Դրա մասին հայտարարել է ծառայության տնօրեն Քիմ Չիթլը։
«Անվտանգության հավելյալ միջոցառումներից բացի, որոնք հունիսին տրամադրեցինք նախկին նախագահ Թրամփին, միաժամանակ, շաբաթ օրվանից սկսած, փոփոխություններ ենք կատարել նրա անվտանգության համակարգում՝ ապահովելու համար նրա մշտական պաշտպանությունը Հանրապետական կուսակցության համագուրարում ընդհուպ քարոզարշավի ավարտը», - շեշտել է Չիթլը:
Նա հավելել է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վերանայել և ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Միլուոքիում, Վիսկոնսին նահանգի հանրապետականների ազգային համագումարում:





























