Ֆլորիդայի հարավային շրջանի դաշնային դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով գաղտնի փաստաթղթերը ոչ պատշաճ պահելու վերաբերյալ բոլոր մեղադրանքները մերժելու որոշում է ընդունել:

Համապատասխան որոշումը հրապարակվել է գերատեսչության էլեկտրոնային բազայում։

Դատավոր Էյլին Քենոնի որոշման մեջ նշվում է, որ Թրամփի դեմ մեղադրանքները հանվում են, քանի որ «հատուկ դատախազ Ջեք Սմիթի նշանակումը խախտել է ԱՄՆ Սահմանադրության նշանակումների դրույթը»։