ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթելու շանսերը նրա դեմ անհաջող մահափորձից հետո աճել են՝ 61%-ից հասնելով 67%-ի։ Նման  գնահատականներով հանդես է եկել Swissquote շվեյցարական բանկային խմբի վերլուծաբան Իփեկ Օզքարդեսկայան։

Ըստ գերմանական NTV հեռուստաալիքի՝ նա նշել է, որ թեև Թրամփի դեմ մահափորձը Ամերիկայում խորը քաղաքական պառակտման պատճառով մտահոգություն է առաջացրել, ընդսմին այն մեծացրել է Թրամփի հաղթելու հավանականությունը նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում։

Իբրև ապացույց փորձագետը մեջբերել է PredictIt առցանց նախագծի տվյալները, որոնք վկայում են, որ մահափորձից հետո նախագահական ընտրություններում Թրամփի հաղթելու հավանականությունն աճել է՝ 61%-ից հասնելով 67%-ի։