Ուզում եմ ուրախությունս հայտնել, որ անիմաստ տեղը, քաղաքական նպատակներով կալանավորված մարդուն  ազատ են արձակել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով այն մասին, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն գրավի դիմաց:

«Հուսամ, որ Մամիկոն Ասլանյանին այս ժամերին կտեսնենք հրապարակում»,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել փաստաբան  Ռուբեն Մելիքյանը: