Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը: Հավաքի ընթացքում տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. օրինակելի օրակարգ» թեմայով: Բանախոսը Վահագն Մելիքյան էր:
Նախքան քննարկումը, Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախորդ շաբաթ մարզեր կատարած իր այցին:
«Ճնշումներ կան՝ տարբեր մակարդակների վրա և տարբեր մեթոդներով: Մարդկանց փորձում են ճնշել՝ անգամ մինչև աշխատանքից ազատելով վախեցնել: Երևանում էլ կան ճնշումների. դասախոսների, բժիշկների, բոլորի վրա: Հատկապես մեր դասախոսներն արձանագրում են, որ այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել. պաշտոնից ազատել, հաստիք փակել, ժամեր կրճատել»,-ասաց նա:





























