Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձել է նախագահի հանրապետական թեկնածու։ Նա միաժամանակ որոշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում սենատոր Ջեյ Դի Վենսը կդառնա իր փոխնախագահը, հայտնել է CNN-ը։
Ըստ գործակալության՝ Թրամփը հանրապետականների բավականաչափ ձայներ է ստացել՝ նախագահական ընտրություններում պաշտոնապես կուսակցության թեկնածուն դառնալու համար։
«Երկար խորհրդածություններից և մտորումներից հետո, ինչպես նաև հաշվի առնելով բազում այլ մարդկանց մեծ տաղանդները, որոշեցի, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու համար լավագույն իրավասու մարդը Օհայոյի մեծ նահանգի սենատոր Ջեյ Դի Վենսն է», -նշել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահը հավելել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Վենսը համակ ուշադրություն կդարձնի ամերիկացի աշխատողներին և ագարակատերերին։





























