Ճանաչողական այցով, այսօր` նոյեմբերի 28-ին, Գյումրի է ժամանել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, ով այնտեղ հանդիպում է ունեցել տեղի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հանրապետության երկրորդ քաղաքում դեսպանն առաջին անգամ էր, «Եկել եմ կնոջս հետ, մոտիկից ծանոթանալու գյումրեցիների խնդիրներին»,- նշել է Ջոն Հեֆերնին:
Այնուհետեւ դեսպանն այցելել է Գյումրիի տեխնիկական գրադարան, որտեղ մասնակցել է նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին դեսպանը նշել է, առայժմ գնահատականներ տալ , թե ինչպես է անցնող տարիների ընթացքում վերակառուցվել աղետի գոտին, չի շտապում, իմ հաջորդ այցելության ընթացքում կնախատեսեմ հանդիպումներ նաեւ քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, քննարկելու տնտեսական ու սոցիալական հարցեր: 6 շաբաթների ընթացքում ես հասցրել եմ որոշակիորեն տիրապետել նաեւ հայերենին, սակայն հաջորդ այցի ժամանակ խոստանում եմ Ձեր հարցերին պատասխանել հայերենով»,-նշել է դեսպանը:



























