Մեր նպատակն այս նեռի, չարիքի հեռացնելն է: Այս մասին կաննաց ֆորումի ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ինքը այս շարժման մեջ փոքրիկ բաղադրիչ է, բայց շատ մեծ խոչընդոտ է, մեր կյանքի փոփոխության  համար է խոչընդոտ, մեր պատվով ապրելու համար է խոչընդոտ, աշխարհի մեջ հարաբերություներ ունենալու, վստահելի դառնալու, մեր երկիրը իսկապես վերադարձնելու իր բուն նկարագրին, ի վերջո մեր կյանքում ներքին խաղաղություն ունենալու համար է խոչընդոտ: Բոլոր առումներով է խոչընդոտ, անվտանգային առումներով է խոչընդոտ, ընտանիքները քայքայելու առումով է խոչընդոտ: Երկիրը իշխանություն, կառավարություն չունի, ինչքան էլ ձեւացնենք, թե կա»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ իշխանության հեռացնելը անհրաժեշտ է եւ հետեւաբար հնարավոր է:

«Պատիվ է ընկել մեզ, որ այսպիսի ծանր իրավիճակում երկիրը կարող ենք հանել, այլեւ վերականգնել, վերակառուցել հոգեւոր Հայաստանը: Այս պայքարը կընթանա այլ մեթոդաբանությամբ, առաջիկայում մանրամասները կիմանաք: Դուք լինելով առաջամարտիկները՝ պայքարում առաջինը կանայք են եւ իհարկե տղամարդիկ»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: