Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: