Համացանցում հայտնվել է այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի տեսագրությունը:

Ըստ այդ տեսագրության նախ լեզվակռիվ է սկսվել ԱԺ «ժառանգության» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի միջեւ, երբ տեխնիկայի անսարքության պատճառով Մարտիրոսյանը չի կարողացել ելույթ ունենալ:

«Դուք պետք է ուշադիր լինեք: Հերթագրվել եք, խոսում եք, խանգարում եք»,- ասաց Նիկոյանը:

«Ո՞վ է խանգարում»,- հարցրեց Մարտիրոսյանը:  

«Հանդուրժողականությունն ու հարգանքը պետք է փոխադարձ լինի: Ես հնչեցնում եմ ձեր անունը եւ որեւիցե ուշադրություն չկա: Երկու անգամ հնչեցնում եմ»,- ասաց Նիկոյանը, ի պատասխան Ստեփան Սաֆարյանը արձագանքեց, որ «Անուն հնչեցնելը քիչ է, պետք է միկրոֆոնը միացնել»: Զայրացած Նիկոյանը բարձրացրեց ձայնը. «Միկրաֆոնը միացրած է, ականջներդ լվացրա… Էդ դեպքում»:

Այնուհետ արդեն Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ աղմուկը ԱԺ դահլիճում խանգարում էր ելույթ ունեցողին, Սամվել Նիկոյանը սկսեց հորդորել իր գործընկերներին.

ԱԺ-ում քննարկվող վարկային համաձայնագրի շուրջ բուռն քննարկումից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որի ելույթի ժամանակ նույնպես խորհրդարանի դահլիճում հանգիստ չէր, եւ ԱԺ փոխնախագահը ստիպված եղավ հորդորել գործընկերներին. «Խնդրում եմ, լռություն պահպանեք, որպեսզի կարողանա ելույթ ունենա եւ դահլիճից խնդրում եմ չհեռանալ, որովհետեւ քվեարկություն ենք կազմակերպելու: Շարունակեք, պարոն Մարտիրոսյան»:

«Երբ լռություն լինի, կշարունակեմ»,- պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը:

Այստեղ արդեն միջամտեց «Շմայս» մականունով հանրապետական Առաքել Մովսիսյանը. «Արա, դե քեզ մի դիր բանի տեղ»:

«Չեք ուզում, գնացեք, մի լսեք: Ո՞վ ա ձեզ բռնել-բերել»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը

«Կարող ա գիտես, էկել եմ քո պես հայվանին լսեմ»,- տեղից ոտուձեռով սկսեմ բորբոքվել Առաքել Մովսիսյանը` արժանանալով Մարտիրոսյանի «Հայվանն էլ ես, էդ ինչ ձեւ եք խոսում» պատասխանին: Մարտիրոսյանը նաեւ դադարեցրեց իր ելույթը` Նիկոյանին խորհուրդ տալով կարգի հրավիրել իր գործընկերներին: