Ուկրաինայի Զինված ուժերի և ռուսների միջև զինամթերքի կիրառման տարբերությունը մեկ տարի առաջ գրանցած 1/10 հարաբեակցությունից կրճատվել է, հասնելով 1/2 հարաբեակցության, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Նա միաժամանակ խոստովանել է, որ հակառակորդը պահպանում է առավելությունը ավիացիայի, հրթիռների, հրետանու և անձնակազմի առումով, սակայն հավելել է, որ «դա Կիևին դրդում է օգտագործել ավելի արդյունավետ մոտեցումներ, առավելագույնի հասցնել տեղանքի առանձնահատկության օգտագործումը և տեխնիկական գերազանցությունը», գրում է Unian-ը:
Սիրսկին ընդգծել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը ռեսուրսների պակասը փոխհատուցում են անօդաչու համակարգերի միջոցով, իսկ Պոկրովսկու հատվածում այժմ կենտրոնացված են Ուկրաինայի ԶՈՒ-ի լավագույն ստորաբաժանումները։





























