Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղության համաժողովին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Ըստ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ռամշթայնի ավիաբազայում իրենց գաղտնի բանակցությունների ժամանակ հայտնել է, որ ինքը այս հարցում համաձայն է իր ուկրաինացի գործընկերոջ հետ, գրում է Bild-ը։

«Անպայման կլինի ևս մեկ խաղաղության համաժողով, և ես ու նախագահը համաձայն ենք, որ այն պետք է լինի նաև Ռուսաստանի մասնակցությամբ»,-նշել է Շոլցը ZDF հեռուստատեսության եթերում: Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 15-ին և 16-ին Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում՝ առանց Ռուսաստանի ներկայացուցչի։

Զելենսկին այն ժամանակ արդեն հայտարարել էր, որ հաջորդ անգամ Ռուսաստանի ներկայացուցիչը հավանաբար ներկա կլինի։ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է բանակցությունների, բայց միևնույն ժամանակ Ուկրաինայից զիջումներ էր պահանջում, որոնք դիտորդների գնահատմամբ հավասարազոր կլինեն կապիտուլյացիայի։