Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք: Այս մասին ասել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անկախության օրվան նվիրված իր ուղերձում:

«Ես շատ հուսով եմ, որ մեր հանրության ճնշող մեծամասնությունը ասելու է, որ ինքը ցանկանում է, փափագում է ունենալ եւ պահպանել 1991 թվականին արյունով վերագտած ազատությունն ու անկախությունը: Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք՝ այս անգամ ոչ թե քվեատուփերի առջեւ, այլ մեր եւ մեր զավակների, մեր պատմության, նահատակներ, ժառանգության եւ Աստծո առջեւ:  Ցանկանում եմ նշել նաեւ, որ բոլորովին պատահական չէ,որ մեր Սրբազան շարժումը սեպտեմբեր 22-ին նախանշած միջոցառում ունի եւ եթե մենք մեր մեջ հաստատում ենք այդ «այո»-ն, ապա շատ հուսով եմ, որ վաղը առիթ կունենանք միասին նայելու միմյանց աչքերի մեջ եւ կրկին վերահաստատելու մեր հավաքական «այո»-ն եւ տեր լինելու մեր հաստատումին՝ ազատ քաղաքացիներ, արդար հասարակություն եւ աստվածասեր ժողովուրդ»,-ասել է նա: