Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը Վերոնայի գյուղական դաշտում ստեղծված իր վերջին աշխատանքը նվիրել է ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսին, հայտնել է Associated Press գործակալությունը։

Նկարիչը պատմել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուի դիմանկարը փորագրվել է տրակտորի և գութանի միջոցով՝ առանց գետնի վրա որևէ գծանկար օգտագործելու։

Արվեստի արտասովոր աշխատանքի մակերեսը 27000 քառ. մետր է։