Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում նիստը շարունակվում է։

Օրակարգում ընդհանուր առմամբ ներառված է 40 հարց։ Այժմ պատգամավորները քննարկում են Սահմանադրական դատարանի Քրեական պալատի դատավորի ընտրության հարցը։ Թափուր պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ՝ Հովհաննես Ավագյանը, Նելլի Բաղդասարյանը եւ Հայկ Գրիգորյանը։ Նրանց թեկնածությունները ներկայացվել են ԱԺ քննարկմանը Բարձրագույն դատական խորհրդի կողմից։