Կարեւոր է որքան հնարավոր է արագ հասնել իրավիճակի ապաթեժացման Ուկրաինայում եւ դնել ճգնաժամի կարգավորման ճանապարհը, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք պետք է որքան հնարավոր է շուտ նպաստենք ճգնաժամային իրավիճակի ապաթեժացմանն Ուկրաինայում եւ հարթենք քաղաքական կարգավորման ճանապարհը»,- ասել է Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով Կազանում, ԲՐԻԿՍ գագաթաժողովում։



























