Հայաստանն աշխարհին հետաքրքիր է երեք գործոնների պատճառով. Լեռնային Ղարաբաղ, որը մենք կորցրինք, պանթուրանական գծի վրա գտնվող Սյունիք, ինչպես նաեւ ատոմային էլեկտրակայան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 24-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հենց այդ գործոններով է հետաքրքիր աշխարհին։ Նա նշել է, որ Երեւանն աստիճանաբար կրճատում է հաղթաթղթերի քանակը, որոնք ունի։ «Ղարաբաղյան հարցը օրակարգից դուրս եկավ։ ԱԷԿ հարցը տարբեր գերտերություններ փորձում են վերցնել իրենց վերահսկողության տակ։ Մնում է Սյունիքը, եւ եթե մենք այն կորցնենք, ապա այստեղ կսկսվի աշխարհաքաղաքական բախում։ Բոլորը ցանկանում են մասնակցություն ունենալ դրանում ի շահ իրենց՝ օգտագործելով Հայաստանը»,- ենթադրել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանն այս պայմաններում դառնում է ոչ թե գործոն, այլ գործիք։ Միջնորդների ակտիվությունը հայ-ադրբեջանական հարցերում Ռուստամյանը բացատրել է նրանով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հարց է լուծվում։











