Վլադիմիր Պուտինը այս անգամ չի կարողացել արտասանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը։ Նրանից երեք փորձ է պահանջվել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահին ներկայացնելու համար, գրում է «Ագենստվո. Նովոստի»։

Պուտինը բազմիցս սխալ է արտահայտվել, երբ դիմել է այլ պետությունների ղեկավարներին, օրինակ՝ նա պարբերաբար խեղաթյուրում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի անունը: Որոշ դիտորդներ կարծում են, որ լեզվի այդ սայթաքումները կարող են պատահական չլինել և կապված են այլ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման հետ։