Նիդեռլանդների հետախուզությունը գնահատում է, որ Հյուսիսային Կորեան առնվազն 1500 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
«Մեր հետախուզության հիման վրա ես կարող եմ հաստատել, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից առնվազն 1500 զինվոր է տեղափոխում։ Առաջին հատուկջոկատայիններն արդեն ժամանել են Ռուսաստան և, ամենայն հավանականությամբ, նախ կտեղակայվեն Կուրսկում։ Այս էական էսկալացիան համապատասխան արձագանք է պահանջում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Նախօրեին ուկրաինական հետախուզությունը Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի թիվը գնահատել էր 12 հազար մարդ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության տվյալներով՝ Ռուսաստանի արևելքում վերապատրաստված առաջին ստորաբաժանումներն արդեն ժամանել են Կուրսկի շրջանի մարտական գոտի, որտեղ ուկրաինական զորքերը հարձակողական գործողություն են իրականացնում։
ԿԺԴՀ-ից առնվազն 1500 զինվոր է տեղափոխվել Ռուսաստան. Նիդեռլանդների ՊՆ

Հասանելի է
русский

























