Հյուսիսային Կորեայի առաջին զինվորականները Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ​​գոտիներ կտեղակայեն հոկտեմբերի 27-28-ը։ Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ սա Մոսկվայի կողմից ակնհայտ էսկալացիոն քայլ է, որն իսկապես կարևոր է, ի տարբերություն վերջերս Կազանում հայտարարված տեղեկությունների։

«Աշխարհը հստակ տեսնում է՝ իրականում ինչ է ուզում Ռուսաստանը, և դա պատերազմի շարունակությունն է։ Ահա թե ինչու է անհրաժեշտ համաշխարհային առաջնորդների սկզբունքային և բուռն արձագանքը։ Ռազմական գործողություններին Հյուսիսային Կորեայի փաստացի ներգրավվածությունը պետք է պատասխան ստանա ոչ թե փակ աչքերի և շփոթված մեկնաբանությունների տեսքով, այլ՝ շոշափելի ճնշում գործադրելու՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Փհենյանի վրա՝ հանուն ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման և էսկալացիայի համար պատժի»,- նշել է Զելենսկին։