Մոլդովան ԵՄ մի քանի երկրների հայտնել է, որ Ռուսաստանը կփորձի խափանել մոլդովացի էմիգրանտների քվեարկությունը արտերկրի ընտրատեղամասերում կիրակի կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին Reuters-ին տեղեկացրել է Մոլդովայի կառավարության աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կանադայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ընտրատեղամասերը կարող են դառնալ Ռուսաստանի Դաշնության թիրախ՝ քվեարկությունը խափանելու համար, այդ թվում՝ ենթադրյալ ականապատման մասին հաղորդումների միջոցով։

«Նպատակն է ընդհատել քվեարկության գործընթացը տարհանման (ռումբի սպառնալիքի պատճառով) և ոստիկանական ստուգումների ընթացքում։ Մենք խնդրում ենք, որ կիրառվեն ընթացակարգեր և արձանագրություններ, որոնք չեն ընդհատում քվեարկության գործընթացը»,- հայտնել է Մոլդովան ԵՄ մի քանի երկրների։

Արևմուտքում բնակվող մոլդովացի ընտրողները համարվում են հիմնականում եվրոպամետներ և, հետևաբար, ավելի հավանական է, որ սատարեն Սանդային, որը պաշտպանում է Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը:

Սփյուռքի քվեարկությունը որոշիչ եղավ հոկտեմբերի 20-ի հանրաքվեում Սանդուի թիմի հաղթանակի համար, որը հաստատեց ԵՄ մտնելու երկրի ձգտումները: Հանրաքվեն տեղի ունեցավ ընտրությունների առաջին փուլի հետ միաժամանակ։

Աղբյուրը նշում է, որ քվեարկության համար Մոսկվան Մոլդովայի քաղաքացիներին ինքնաթիռներով և ավտոբուսներով տեղափոխել է Ադրբեջան, Բելառուս, Թուրքիա և Մոլդովա՝ փորձելով առավելագույնի հասցնել Սանդուի հակառակորդ Ալեքսանդր Ստոյանոգլոյի շանսերը: