Ես ամեն Աստծո օր, առավոտ արթնացել եմ ժամը 7-ին 10 պակաս և իմ օրը նվիրել եմ ՔԿ-ի անմնացորդ ծառայությանը՝ վստահ լինելով, որ այդ կերպ ծառայում եմ ՀՀ-ին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, աշխատանքային վերջին խորհրդակցության ժամանակ ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը
«Ես սա ասում եմ այն պատճառով, որ բոլորիդ պարզ լինի՝ ես ՔԿ-ում ավելի շատ ժամանակ եմ անցկացրել, քան մեր տանը, իմ ընտանիքում, հետևաբար ձեզ համարում եմ իմ ընտանիքի մաս: Կուզենամ՝ ուրախանանք միասին մեր ձեռքբերումներով, որոնցից առաջինը համարում եմ կառույցի ներսում իրական գործընկերային մթնոլորտի ձևավորումը: Երկրորդ ձեռքբերումն արժանի կադրերի նշանակումն է, որովհետև իմ միակ նպատակն է եղել ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելը, իսկ ինստիտուցիոնալ համակարգ ձեւավորելը բացառապես ճիշտ կադրային քաղաքականությամբ»,- ասել է Քյարամյանը:
Քյարամյանը անդրադարձավ նաեւ ՔԿ-ում աշխատավարձերի, թոշակների բաձրացմանը եւ նեց, թե ինչ դժվարին ճանապարհով են կարողացել հասնել դրան:
Արգիշտի Քյարամյանը նաեւ խնդրանքով դիմեց իր գործընկերներին՝ ծառայել համակարգին, ծառայել ՀՀ-ին, ինչպես միշտ են ծառայել. «մենք ունենք մեկ նպատակ, մեկ երազանք, դա հզոր հայաստանի կերտումն է»:











