Ես ցավում եմ, որ ԱԺ պատգամավորներ կան, որոնք չեն հասկացել, որ պատգամավոր լինելը, մանդատը այլևս իրենց որևիցե քրեական գործից չի փրկել ու չի փրկելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝
«Եթե որևիցե մեկի վրա, ԱԺ բոլոր պատգամավորներին նկատի ունեմ, այդ թվում նաև ինձ, կա քրեական գործ, ուզում ես մանդատդ դիր, ուզում ես մանդատդ երկու հատ սարքի, ի՞նչ ուզում ես արա, ուզում ես խմբակցություն ունեցի, ուզում ես ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան ունեցիր, չի օգնելու, չի փրկելու: Փակեք այդ թեման:
Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կարող մի ձեռքով անգամ թել վերցնի որպես կաշառք, և սի՝ ես մանդատ ունեմ և դա ինձ փրկում է, իրենք չեն հասկացել իրենք որտեղ են գտնվում»,-ասաց նա:
Ալեն ՍԻմոնյանը հավաստիացրեց, որ ծանոթ չէ Հովւիկ Աղազարյանին առնչվող քրեական գործերի մանրամասներին. «Ոչ հետաքրքիր է, ոչ ուզում եմ իմանալ, ոչ էլ»:
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտրարությանը, թե Մոսկվայի իր ընկերոջն է սպասում, որի հետ խորհդրակցելուց հետո որոշում կկայացնի՝ մանդատը դնել, թե ոչ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է, գոյություն չունի: Այդպես պրոպելլերով մի հատ ինչ-որ մեկն է Մոսկվայից»:











