Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ պատրաստ է նրան, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով դատախազը մտնի խորհրդարան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ես ի՞նչ իմանամ, այն մյուս քրեական վարույթներով ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծվել իրավապահ մարմինների համար:: Իհարկե, դա չեմ բացառում, դրա մեջ որեւէ տարօրինակ բան չկա:

Երբ որ դատախազը գալիս է նրան հարցով, դա հիմնավորում է միշտ հանգամանքներով։ Այդ հանգամանքները պետք է ծանրակշիռ լինեն, որ խորհրդարանը համապատասխան որոշում կայացնի»,-ասաց նա՝ հավելելով, որ համաձայն է Ալեն Սիմոնյանի հետ, որ պատգամավորական մանդատը փրկօղակ կարող են լինել: