Խորհրդարանում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 29 պատգամավոր:
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Թադեւոս Ավետիսյանը, Դավիթ Առուշանյանը, Արեն Մկրտչյանը, Դավիթ Կարապետյանը, Մհեր Մելքոնյանը, Մհեր Սահակյանը, Հասմիկ Հակոբյանը, Հայկ Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը և Արամ Ղազարյանը:
Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:











