Թայվանի ԶՈւ-ն գրանցել է չինական 15 ինքնաթիռների եւ 13 նավերի մոտենալը կղզուն։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի ՊՆ-ն X-ում։
Նրա տեղեկացմամբ՝ կղզուն մոտեցել են չինական բանակի 15 ինքնաթիռներ, ՌԾՈւ 9 նավեր եւ եւս 4 չինական նավեր, որոնք «հայտնաբեվել են այսօր առավոտյան»։
«Երկու ինքնաթիռ հատել է միջին գիծը եւ մտել Թայվանի ՀՕՊ ճանաչման հարավարեւմտյան եւ արեւելյան գոտի։ Մենք հետեւել ենք իրավիճակին եւ արձագանքել համապատասխան կերպով»,- նշել են գերատեսչությունում։





























