17 հոգուց բաղկացած բրիտանական երգչախումբը, որի միջին տարիքը 94 է, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց երգչախումբը՝ ըստ Գինեսի ռեկորդների գրքի։

Prime Timers անվանումով երգչախումբը բաղկացած էր 87-99 տարեկան 17 մասնակիցներից, երբ նրանք բեմ բարձրացան սուրբծննդյան համերգի համար 2024թ. դեկտեմբերի 19-ին։

Գինեսի ռեկորդների գրքի դատավորը ներկա էր դահլիճում և ելույթից հետո հաստատեց, որ խումբը սահմանել է ամենատարեց երգչախմբի ռեկորդը։

Բոլոր երգիչները Ստրատֆորդ-Ապոն-Էյվոնում գտնվող Runwood Homes ընկերության կողմից կառավարվող յոթ ծերանոցների բնակիչներ են։