Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ ուժեղ ազդեցություն ունի Հարավային Կովկասի վրա, քանի որ անմիջապես որոշվում են Հարավային Կովկասում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հնարավորություններն ու ռեսուրսները։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան Մեթյու Օրը։

Նրա խոսքով՝ եթե Իսրայելի և Իրանի միջև բախում լինի, դա կազդի տարածաշրջանում Ադրբեջանի դեմ զսպող դեր խաղալու՝ Իրանի կարողության վրա։

Նրա կարծիքով՝ եթե իրավիճակը սրվի, և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը չի կարողանա միջամտել։ Թուրքիան, ըստ նրա, մեծ պարտավորություններ է ստանձնել Սիրիայում և շատ երկար ժամանակ կենտրոնացած է լինելու այդ ուղղության վրա, և դա լրացուցիչ փաստարկ է այն մաիսն, որ Թուրքիան առայժմ Հարավային Կովկասում մեծ էսկալացիա չի ցանկանում։

«Թրամփը կողմ կլինի Հարավային Կովկասում տարածաշրջանային միջանցքների զարգացմանը, այդ թվում՝ տրանսկասպիական միջանցքի, քանի որ դա արևմտյան արտադրանքի արտահանման երթուղի կարող է լինել։ Սա լուրջ հնարավորություն է տարածաշրջանի երկրների համար, որպեսզի զբաղվեն տարածաշրջանում հավասարակշռելով և լիովին կախված չլինեն Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից։ Բացի այդ, նպատակն է ապահովել, որ Թուրքիայի դիրքերն այս տարածաշրջանում և այս երթուղիներում ամուր լինեն»,- եզրափակել է նա։