30 տարի Հայաստանի մսամթերքի շուկայում առաջատար դիրք զբաղեցնող «Բեկոն Պրոդուկտ»–ն առաջիկայում հայ սպառողին կներկայացնի նոր պրոդուկտներ։ Ընկերության հրավերով այս օրերին մեր երկրում է գերմանացի փորձառու տեխնոլոգներից մեկը։ Նա ընկերության ներկայացուցիչների հետ ստեղծում է նոր արտադրատեսակներ, ինչպես նաև օգնում է կատարելագործել արդեն առկա տեսականու համային հատկությունները (ֆոտոռեպորտաժ)։

b1.jpg (54 KB)

«Ես մոտ 50 տարի աշխատում եմ մսամթերքի արտադրության ոլորտում՝ թե՛ խոշոր, թե՛ միջին ընկերություններում։ Սիրում եմ իմ գործը։ Հիմա փոխանցելով փորձս և գիտելիքներս՝ օգնում եմ տարբեր երկրների ընկերություններին ստեղծել նոր համեր, ունենալ ավելի լավ և որակյալ արտադրանք։ Մսամթերքի շուկայում Եվրոպան աշխարհում լավագույնն է։ Այդ առումով բոլորը նայում են դեպի Եվրոպա։ Օրինակ՝ բավարական սպիտակ նրբերշիկները, լյարդի նրբերշիկները հայտնի են ամբողջ աշխարհում։ Շատերն են ցանկանում այդ տեխնոլոգիաներն ու համերը ներդնել իրենց ընկերություններում»,– NEWS.am-ի հետ զրույցում նշում է գերմանացի տեխնոլոգը։ 

54349386376_584edbd561_k.jpg (73 KB)

Սոխի մեթվուրստ, լյարդով մսի բոքոն՝ բավարական ձեւով...

«Բեկոն Պրոդուկտ»–ը պատրաստվում է շուկա հանել միանգամից 6 նոր համ։ Գեմանացի տեխնոլոգըբոլոր մանրամասները չի բացահայտում, բայց խոստանում է՝ դրանց թվում կլինեն եվրոպացիների շրջանում մեծ պահանջարկ վայելող մսամթերքներ՝ օրինակ, եփած խոզապուխտ, մսով պիցցա, լյարդով մսի բոքոն՝ բավարական ձեւով, սոխի մեթվուրստ։ Կլինի նաև իտալական սալյամի։

«Դրանք անպայման դուր կգան հայ սպառողին։ Գերմանացիների շրջանում ամենանախընտրելի մսամթերքներն են»,– ասում է փորձառու տեխնոլոգը։ 

54349799510_9c251fec31_k.jpg (105 KB)

Անընդհատ զարգանալ

Սա նոր աշխատելաոճ չէ։ Բեկոն Պրոդուկտ–ը տարվա մեջ մի քանի անգամ ընկերություն է հրավիրում աշխարհի առաջատար փորձագետների։ Նրանք նոր արտադրանք ստեղծելուց բացի նաև գնահատում են արդեն առկա տեսականին։

54349610353_f7a2a23253_k.jpg (55 KB)

«Միջազգային շուկայում մսամթերքի ոլորտը շատ արագ է զարգանում։ Նոր արտադրատեսակներ են ստեղծվում, որոշ համեր փոխվում են։ Որպեսզի ոչ միայն այդ ամենից հետ չմնանք, այլ քայլենք դրանց համընթաց, եվրոպացի բարձրակարգ մասնագետները գալիս են, տեղում աշխատում և իրենց խորհուրդներով մեզ օգնում։ Նրանք մեզ ցույց են տալիս ճիշտ ուղին, թե ինչպես կարելի է համն ու որակը համադրել և ստանալ բարձր որակի պորդուկտ»,– նշում է «Բեկոն Պրոդուկտ»–ի գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը։

Ժամանակ առ ժամանակ ընկերության աշխատակիցներն էլ են մեկնում արտերկիր վերապատրաստման, սակայն երբ մասնագետը գալիս է «Բեկոն Պրոդուկտ», կարելի է ասել, որ ամբողջ աշխատակազմն է վերապատրաստվում։

54349799240_499e275593_k.jpg (61 KB)

Եվրոպական համերը՝ հարմարեցված հայ սպառողների քիմքին

Մսամթերքի շուկայում եվրոպացիների համային նախապատվություններն էականորեն տարբերվում է հայկականից։ Նրանք նուրբ համերի սիրահար են, իսկ հայերը նախընտրում են կծու, աղի և սուր համեր։ Սակայն տարիների ընթացքում փոխվում է սպառողների ճաշակը, մարդիկ ցանկանում են նոր համեր փորձել: Ճանապարհորդում են, տարբեր երկրներում համտեսում  նոր պրոդուկտներ, ինչն էլ նոր պահանջարկ է ձեւավորում: «Բեկոն Պրոդուկտ»–ը, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, ստեղծում է արտադրանք՝ համադրելով եվրոպական չափանիշներ, հայկական ու եվրոպական համային հատկանիշները։

54349386116_2974430f42_k.jpg (73 KB)

«Բեկոն Պրոդուկտ»–ը ոչ միայն պահանջարկ բավարարող է, այլեւ ստեղծող։ Համարձակ որոշումներ է կայացնում և իրականացնում։ Շատ պրոդուկտներ է առաջինը հայկական շուկա դուրս բերել։ Յուրաքանչյուր պրոդուկտ ստեղծելուց առաջ նախ ուսումնասիրում են շուկան՝ ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան, ծանոթանում նոր տեսականուն և համերին։ Դրանից հետո հրավիրում են եվրոպացի մասնագետներին ու նրանց հետ տեղայնացնում նոր պրոդուկտը։

54349799365_96d589381d_k.jpg (99 KB)

«Հայ սպառողը «Բեկոն Պրոդուկտ»–ից միշտ նորարարություն է ակնկալում։ Դա մեր արժեքներից մեկն է։ Ե՛վ այս համագործակցության արդյունքում, և՛ սրանից առաջ մենք միշտ թողարկում ենք ապրանքներ, որոնք սպառողը չի կարող գտնել հայկական արտադրողների մոտ։ Օրինակ բերեմ իտալական և իսպանական շարքը, որը Բեկոն Պրոդուկտ–ի էքսկլյուզիվ շարքերից մեկն է։ Դրսից հրավիրեցինք տեխնոլոգներ, որոնք մեր մասնագետների հետ համագործակցելով՝ ստացան իտալական ու իսպանական համեր։ Այսինքն, դրսի ստանդարտացված որակը համադրում ենք մեր սպառողների քիմքին և պահում առաջատարի այն նշաձողը, որ 30 տարի ունենք»,– նշում էԴավիթ Մարգարյանը։

Գերմանացի տեխնոլոգի տպավորությունները

Մոտ 50 տարի Գերմանիայի մսամթերքի հայտնի ընկերություններում աշխատած տեխնոլոգը, որը վերջին տարիներին ավելի քան տասը երկրների հայտնի ընկերությունների հետ է աշխատել, տպավորված է «Բեկոն Պրոդուկտ»–ի արտադրանքից, արտադրամասերից, հումքից, տեխնիկական հագեցվածությունից ու սարքավորումներից։

54349799545_26e23ab727_k.jpg (55 KB)

«Ես զարմացած եմ։ Այն ինչ տեսա «Բեկոն Պրոդուկտ»-ում, հաճախ չես տեսնի նույնիսկ եվրոպական լավագույն արտադրողների մոտ։ Այստեղ շատ լավ ստանդարտներ են։ Հումքն ու արտադրանքը բարձրակարգ են, սարքավորումները՝ ժամանակակից։ Այս ընկերությանը կարելի է շնորհավորել նման աշխատանքի համար։ Ինձ տպավորել է նաև սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը։ Ամեն ինչ չափազանց մաքուր է։ Բայց չպետք է կանգ առնել։ Պետք է առաջ նայել, պահպանել տեմպը»,– ասում է գերմանացի տեխնոլոգը։

Որակի հսկողություն եւ ստանդարտներ

«Բեկոն Պրոդուկտ»–ը Հայաստանում մսամթերք արտադրողմիակ ընկերությունն է, որտեղ ներդրված է ISO 22000 ստանդարտը, ինչը նշանակում է՝ համապատասխան սարքավորումներ, արդյունաբերական արտադրության ճշգրտություն և գերազանց սանիտարահիգիենիկ պայմաններ: Դա միջազգային ստանդարտ է, որն ամեն տարի թարմացվում է։ Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում որակին։ Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:

«Բեկոն Պրոդուկտ»–ը շատ պինդ հիմքերի վրա է։ Հիմնասյուներից մեկը որակն է, որը շարունակական աշխատանքով էլ ավելի ենք բարելավում, որպեսզի սպառողներին հասցնենք թարմ և անվտանգ սնունդ»,– նշում է ընկերության գործադիր տնօրենը։

Պահպանելով սպառողների վստահությունը

Ի դեպ,  «Բեկոն Պրոդուկտ»–ը սպառողների համար էքսկուրսիաներ է կազմակերպում։ Գալիս են, իրենց աչքով տեսնում արտադրական ամբողջ ընթացքը՝ հումքը ստանալուց մինչև վերջնական արտադրանք։ Տարիների բաց ու թափանցիկ աշխատանքի շնորհիվ է ընկերությունն արժանացել սպառողի վստահությանը։

54349799210_52a7c93c8d_k.jpg (66 KB)

Գերմանացի տեխնոլոգն աշխատանքի ընթացքից գոհ է։ Ստեծված տեսականին կհամտեսեն, եթե փոփոխությունների անհրաժեշտություն լինի, կանեն, դրանից հետո այն կհանվի վաճառքի։

Ավագ փորձագետին Հայաստան բերելու գործում «Բեկոն Պրոդուկտ»–ին օգնել է Գերմանական տնտեսական միավորումը, որը հանդիսանում է նաև ամբողջ աշխարհում փորձագիտական ծառայություններ մատուցող SES ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի խոսքով՝ օգտվելով միջազգային ավագ փորձագետների ծառայություններից՝ ընկերությունները ստեղծում են հավելյալ արժեք, ինչի շնորհիվ ավելի մրցունակ են դառնում ոչ մի երկրի ներսում, այլև միջազգային շուկայում։

54348497107_0967dc1124_k.jpg (67 KB)

«Բեկոն Պրոդուկտ»-ը շարունակում է իր նորարարական քաղաքականությունը՝ համագործակցելով միջազգային փորձագետների հետ և ստեղծելով բարձրորակ արտադրանք։ Գերմանական փորձի ներդրումը հայկական մսամթերքի արտադրության մեջ բացում է նոր հնարավորություններ, Հայաստան բերում նորարարություններ և օգնում է ընկերությանը մնալ շուկայի առաջատարիդիրքում՝ պահպանելով սպառողների վստահությունը։

54349799160_881982f078_k.jpg (87 KB)

«Բեկոն» բրենդն ապրելակերպ է։ Ընկերությունը, որի արտադրանքն արդեն արտահանվում է 5-ից ավելի երկիր, առաջարկում է բազմազան տեսականին, որը նախատեսված է ընտանիքի բոլոր անդամների համար՝ փոքրից մինչև մեծ։ 

Փոքրիկների համար նախատեսված «Դոկտոր» շարքը հատուկ ուշադրություն է դարձնում առողջ սննդին։ Այս շարքի տեսականին պարունակում է աղի նվազագույն քանակություն և լիովին զերծ է գլյուտենից, ինչը դրանք դարձնում է անվտանգ երեխաների առողջության համար։

«Ֆերմեր» շարքը պատրաստվում է բացառապես տեղական մսից և բնական համեմունքներից։ Առանձնանում է իր բնականությամբ։

Սպառողների շրջանում մեծ պահանջարկ է վայելում նաև «Ջերկիներ» շարքը, որոնք պատրաստվում են տավարի, հավի և խոզի մսից՝ համադրվելով դասական, կծու և տերիյակի սոուսներով։ Դրանք ոչ միայն ապահովում են հագեցած համային զգացողություններ, այլև հարուստ են պրոտեինով, ինչը դրանք դարձնում է կատարյալ նախուտեստ ակտիվ կենսակերպ վարողների համար։

Սրանք ավելի քան 300 անուն արտադրատեսակներից մի քանիսն են։ «Բեկոն Պրոդուկտ»–ը մշտապես հավատարիմ է մնում իր գաղափարին. առաջարկել համեղև որակյալ մսամթերք՝ հանուն առողջ ու երջանիկ ընտանիքների։

54349592829_c9396f1ba3_k.jpg (77 KB)

54348497452_e63892a327_k.jpg (41 KB)

54349592969_8e209c0852_k.jpg (69 KB)

54349386166_bb3ab0911e_k.jpg (68 KB)

54349610428_96eef3af7e_k.jpg (61 KB)