Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեւիդ Լեմիի միջեւ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցերը, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի վիճակը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնելով տարածաշրջանում առկա իրավիճակի եւ խաղաղ գործընթացի մասին, ասել է, որ «չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, դրա ստորագրման համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության համապատասխան փոփոխություն»։ Բացի այդ, ընդգծվել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այլ կառույցների» վերացման անհրաժեշտությունը։





























