ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։





























