Երկուշաբթի՝ օգոստոսի 18-ի երեկոյան, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է Երևանի Կապույտ մզկիթ, հաղորդում է Tasnim-ը։

Մզկիթի տարբեր մասերը ուսումնասիրելուց հետո՝ աղոթողների հետ միասին նա երեկոյան և գիշերային աղոթքներ է կատարել (մաղրիբ և իշա):