Ֆինլանդացի խորհրդարանականներն առաջին անգամ վարժանքներ կանցկացնեն խորհրդարանի նկուղային հարկում գտնվող ստորգետնյա սենյակում, որը կարող է օգտագործվել արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ պատերազմական ժամանակներում, ուրբաթ հաղորդել է ֆիննական պարբերականների Uutissuomalainen համատեղ խմբագրությունը։

«Նախադրյալը Ֆինլանդիայում անվտանգության իրավիճակի փոփոխությունն է»,- ասել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Պաուլա Ռիսիկոն՝ նշելով, որ սա վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանի շենքի նկուղում տեղակայված քաղաքացիական պաշտպանության կառույցները, ի թիվս այլ բաների, ներառում են նաեւ անդամների հանդիպումների համար նախատեսված լրացուցիչ սենյակ եւ այլ սենյակներ արտակարգ իրավիճակների համար։

Վարժանքները նախատեսված են նոյեմբերին. ստույգ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։

Քաղաքացիական պաշտպանության ստորգետնյա ապաստարանները կառուցվել են խորհրդարանի շենքի վերակառուցման ընթացքում, որն ավարտվել է 2014թ․։