Նորվեգիայի զինված գործարկել են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տասնամյա ծրագիր, որի արժեքը կազմում է մոտ 150 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար Լարս Լերվիկը։

«Մենք հայտարարում ենք անօդաչու թռչող սարքերի ծրագրի մեկնարկի մասին, որին կհատկացնենք 1.5 միլիարդ նորվեգական կրոն (148.9 միլիոն դոլար) հաջորդ 10 տարիների ընթացքում։ Գաղափարն այն է, որ անընդհատ նորարարություններ կատարենք եւ փորձարկենք, ժամանակին համընթաց քայլենք եւ անհրաժեշտության դեպքում ընդլայնենք նախագիծը»,- նրա խոսքերը մեջբերել է VG թերթը։

Ներկայում Նորվեգիայի բանակն ունի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի երեք համակարգ, բայց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գործողություններն աջակցվում են ոստիկանության կողմից, ասել է Լերվիկը։ Նախագիծն այժմ քննարկվում է, տարբեր համակարգերը գործում են մեկ օպերատորի կողմից, «եւ դա ամենակարեւորն է»։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Տւորե Սանվիկը թերթին ասել է, որ անօդաչու թռչող սարքերի ծրագիրը կարող է ներկայացվել շուտով։