Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Գազայի համաձայնագրից բխող հարցերը։

«Բարձր են գնահատվել այս կարևոր համաձայնագրի հարցում Թուրքիայի հաջող միջնորդական ջանքերը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ։