Իրանում բացվել է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված մետրոյի կայարան՝ մոտակայքում գործող հայկական եկեղեցու պատվին, հաղորդում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը։

«Ռուսական թելեգրամյան ալիքները, քննադատելով Իսրայելին և Ռուսաստանին, մատնանշում են Իրանի օրինակը.

Թեհրանում բացվել է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված «Մարիամ Մողդաս» (Սուրբ Մարիամ) մետրոյի նոր կայարան։

Եվ դա տեղի է ունեցել մի երկրում, որը Արևմուտքում հաճախ անվանում են իսլամական արմատականության հենարան։

Կարո՞ղ եք պատկերացնել նման բան «քաղաքակիրթ» Իսրայելում։ Իհարկե՝ ոչ։

Եվ ավելի տխուրն այն է, որ նույնիսկ Մոսկվայում դա անհնար է պատկերացնել։

Կայարանն անվանակոչվել է մոտակայքում գործող հին հայկական եկեղեցու անունով»,- գրում է ալիքը։