Wizz Air ավիաընկերությունը 2026թ. հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա - Երևան- Բրատիսլավա երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից NEWS.am–ին հայտնում են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված: