Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը թեմի առաջնորդարան մտնելիս չցանկացավ պատասխանել NEWS.am–ի հարցերին։

«Բարև և ցտեսություն»,–ասաց նա և մտավ շենք։

Նշենք, որ Նավասարդ արք. Կճոյանը մեկն է այն բարձրաստիճան հոգևորականներից, որոնք օրեր առաջ հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նաև հրապարակային հայտարարություններ արեցին՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։