Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Խնդրում եմ այս պահին մի զանգահարեք ինձ, ձերբակալման գործողության եմ:

Ավելի ուշ կպարզաբանեմ»,– հավելել է նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին։

Հիշեցնենք, նախօրեին հրավիրած ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ։ Իր նկատմամբ իրականացվող հետապնդումները, արշավը նա պայմանավորեց իշխանությունների քաղաքականության նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ։

«Երկրի այսօրվա ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը հոգևոր ոլորտում, որևէ կերպ չեն հակադրվի նրա քաղաքականությանը»,- հայտարարել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նա նաև ասել էր, որ իր դիրքորոշումների հետ կապված մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, անուններ չի ցանկանում նշել. «Ինձ ԱԱԾ չեն կանչել։ Ծանուցագրեր չեն եղել, պարզապես եղել են հրավերներ հանդիպումների, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում իրենք իրենց դիրքորոշումներն են արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու»։