Եկեղեցին զավթած Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս դարձավ 1999թ․ հոկտեմբերի 27-ին, եւ ես չեմ կարծում, որ այդ պահից սկսած եկեղեցու բարձրագույն պաշտոններում կա որեւէ բան, որը կհամապատասխանի եկեղեցական հարաբերություններին։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում տարվա վերջին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Այնտեղ ավելի շատ գործում է մաֆիոզ տրամաբանությունը», ասել է Հովհաննիսյանը։
Մի փոքր ավելի ուշ իշխող կուսակցության պատգամավորները խուսափել են պատասխանել Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող մյուս բոլոր հարցերին՝ նշելով, որ մեկնաբանություններ չունեն։





























