Արամ Սարգսյանն ասում էր, որ եթե Արայիկ Հարությունյանին գողանան, մենք էլ Ալիևին կգողանանք, հիմա Արամ Սարգսյանը իրենց տունն է, Իլհամ Ալիևը իրենց տունն է, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում, դե գողացեք Իլհամ Ալիևին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության անդամների հայտարարություններին։

«Նույն Արամ Սարգսյանը ասում էր՝ թուրքերը կգան այստեղ ատամնաբուժական ծառայություններից կօգտվեն։ Մարգարայի կամրջի մոտ մի հատ ատամնաբուժարան սարքեք, էն ատամնաբուժին էլ որ տարել դպիր էիք սարքել այդ ֆեյք պատարագի ժամանակ, այդ ֆեյք ատամնաբուժին տարեք դրեք այնտեղ, թուրքերի ատամները սարքի»,–ասաց նա։

Այդ ժամանակ դահլիճում աղմուկ բարձրացավ, տեղից սկսեցին ինչ–որ բան բղավել։ Ավագանու բազմաթիվ անդամներ ոտքի էին կանգնել և վիճում էին իրար հետ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոչ արեց լռություն պահպանել դահլիճում, նրան երկար ժամանակ չէր հաջողվում հանդարտեցնել իրավիճակը։

«Շշերը հանգիստ թողեք, վսյո, նստեք։ Շատ լավ, ավարտեցինք»,–ասաց նա։

Մանուկ Սուքիասյանը շարունակեց իր խոսքը. «Էդ ատամնաբուժարանը, որ բացեք, Էրդողանը մի օր սահմանն անցնի, այդ բրբստնյակի ծաղիկներով Էրդողանին կդիմավորեք, կտանեք ատամները կբուժեք։ Ձեր կուսակցության անունն էլ փոխեք, դրեք «Վիլայեթ», դուք ո՞ւր, հանրապետությունն ո՞ւր։ Դուք «Վիլայեթ» կուսակցությունն եք»։

Երբ տեղից իրեն մեղադրեցին ստախոսության մեջ, Սուքիասյանն ասաց. «Սուտ խոսացողին լիքը բազմակետ, ով որ սուտ է խոսում լիքը բազմակետ»։

Ավինյանը ընդհատեց ելույթը. «Ես ուղղակի հիմա ստիպված եմ ընդհատել ձեր ելույթը, որովհետև դուք ուղղակի սրում եք իրավիճակը, չարժի, պետք չի։ Առանց այն էլ այդպես միջադեպ ունեցանք, խնդրում եմ բյուջեի մասով, բյուջեի մասով (04:00) Այս ինչ ասում ես եմ ասում։