Մայիսյան գյուղի համայնքապետից ոստիկանության Ախուրյանի բաժնում դեռեւս փետրվարի 6-ին ահազանգ էր ստացվել, որ 84-ամյա Ցողիկ Մարտիրոսյանը  տանը հանկարծամահ է եղել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 13-ին Շիրակի մարզի դատաբժշկական նախնական փորձաքննության եզրակացությամբ՝  Մարտիրոսյանը մահացել է «անհայտ էթիոլոգիայի» սուր թունավորումից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: