«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.96 դրամ: Հիշեցնենք, որ երեկ եւ ուրբաթ օրը բորսայում արտարժույթի առուվաճառքւի գործարք չէր կայացել, իսկ փետրվարի 9-ի փոխարժեքի համեմատ դոլարը թանկացել է 0.06 %-ով կամ 0.25 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.09 մլն դոլար: Առեւտրային նստաշրջանն սկսել եւ բացվել է 1դոլար/389 դրամ փոխարժեքով, սակայն գործարքներից մեկը կայացել է ավելի ցածր փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերի մի մասը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել է մինչեւ 388 դրամ, վաճառքը մեծամասամբ իրականացվում է 390 դրամով:
Նշենք, որ ասօր բորսայում վաճառվել է նաեւ «Շեն Կոնցեռնի» 24 պարտատոմս` 249.8 հազ. դրամ ընդհանուր ծավալով եւ 12.5 % եկամտաբերությամբ:




























