Խորհրդարանում այսօր՝ մարտի 4–ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 35 պատգամավոր:
Այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամվա, ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները մասնակցում են հարցուպատասխանին։
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Զարուհի Բաթոյանը, Թադևոս Ավետիսյանը, Թաթևիկ Գասպարյանը, Արման Ղազարյանը, Արփինե Դավոյանը, Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արուսյակ Ջուլհակյանը և Արմեն Խաչատրյանը։











