Հայաստանի քաղաքացի, 43-ամյա Տիգրան Հարությունյանը արտահանձնվել է Բելգիային` ռուսաստանյան իրավապահ մարմինների կողմից: 

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Հարությունյանը արտահանձնվել էր բելգիական իշխանությունների պահանջով: Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում` 2010 թվականին այդ երկրի տարածքում սպանություն գործելու մեղադրանքով:

Հարությունյանը ձերբակալվել էր Վոլգոգրադի ոստիկանության բաժանմունքի կողմից 2011թ. ապրիլին: