«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 20-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 1դոլար/389.49 դրամ: Նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.15 %-ով կամ 0.58 կետով: Նշենք, որ սա 2012 թ. գրանցված դոլարի ամենաբարձր արժեքն է` գերազանցելով հունվարի 16-ին գրանցված 1դոլար/389.47դրամ նիշը:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1.1 մլն դոլար:

Նշենք, որ թեեւ դոլարի փոխարժեքը բարձրանալու միտում ունի, ՀՀ Կենտրոնական բանկի միջամտության աստիճանը բարձր չէ: Նախորդ շաբաթ, օրինակ, ԿԲ-ն բորսայում վաճառել է ընդամենը 200 հազ. դոլար` 1դոլար/389.50 դրամ փոխարժեքով, ինչը բավարար էր դոլարին մի որոշ ժամանակ թուլացնելու համար:

Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ փոխանակման կետեր դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 388.5 դրամ: Վաճառքի առավել տարածված փոխարժեքը 1 դոլար/391 դրամն է: