Ռուսաստանը մեծ և համբերատար երկիր է, բայց կա մի սահման, որից հետո նա չի ներում։ Մարտունիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ։

«Մեկ այլ արկածախնդրության մեջ ենք մտնում։ Բացահայտ փչացնում ենք ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները։ Ամեն մեկդ նայեք ձեր շրջապատում, թե քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովում ՌԴ-ի հետ հարաբերությունների շնորհիվ։ Շատերը։ Ի՞նչ հետևանքներ է լինելու ձեր համար, եթե Ռուսաստանի բաժակը լցվի և նա դիմի կտրուկ քայլերի։ Ի՞նչ եք անելու դուք», - հարցրել է Քոչարյանը։

Նա շարունակել է՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը մեծ և համբերատար երկիր է, բայց կա մի սահման, որից հետո նա չի ներում, և դրա բազմաթիվ օրինակներ կան։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք չէ արհեստականորեն սրել ուժեղ պետությունների և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունները, մի խցկվի նրանց հակասությունների մեջ՝ ջարդվելու ես, բան չես շահելու, ժողովուրդն է ջարդվելու։ Ժողովուրդն է վճարելու առաջնորդի սխալների համար։ Մենք շատ ժամանակ չունենք այս հարցին սթափ մոտենալու համար», - նշել է Քոչարյանը։