«Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու հիմքեր չեմ տեսնում»։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նրա խոսքով՝ իրավիճակը պարզաբանման կարիք ունի։

«Անհրաժեշտ է լինել հնարավորինս կոռեկտ ու զգուշավոր, և եթե որևէ անզգույշ քայլ է արվել, իրավիճակը կշտկվի ու կկարգավորվի»,- նշեց նա։

Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն

ՌԴ Դաշնային խորհրդում կոչ են արել քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը