Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ-ական պատգամավոր, Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանի հարցազրույցին` «ՍիվիլՆեթին»:

Օսկանյանը գրում է.

«Սերժ Թանգյանը ՍիվիլՆեթին հրաշալի հարցազրույց է տվել: Խորհուրդ կտայի դիտել:

Սերժը իրոք մի ամբողջ սերնդի համար խորհրդանիշ է: Ես հպարտ եմ, որ նա Սիվիլիթաս հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ է:

Իմ նախարար եղած ժամանակ, երբ Սերժը գալիս էր Հայաստան, մենք հանդիպում էինք, ու ես միշտ ասում էի, որ նա հայության լավագույն դեսպաններից մեկն է: Նա շարունակում է այդպիսին մնալ: Սերժի արվեստը միշտ իմաստ եւ բովանդակություն է ունեցել ոչ միայն հայկական, այլեւ գլոբալ խնդիրների արծարծման առումով:

Նրա վերջին ալբոմը՝ «Հարակիրի»-ն, ազդանշան է բոլորիս, որ մարդկությունն ինքն է մեղավոր իր խնդիրների համար:

Շնորհակալ եմ, Սերժ: Եվ շնորհավորում եմ քեզ ամուսնության առթիվ»: