Հայաստանի կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց, 26 հատ 2-սենյականոց եւ 6 հատ 3-սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը կայացավ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում:
«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն էր:
Այսպիսով Գյումրու երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին եւ 1781 ընանիքի էլ ընթացիք տարում :
«Շիրակ կենտրոնը» ներկայացնում է նաեւ հուլիսի 27-ին կայացած բնակարանների բաշխման վիճակահանության ամբողջական տեսագրությունը:











